1in.am-ը գրում է.

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ֆինանսների նախարարության շենքի մոտ անցկացվել է բազմահազարանոց բողոքի ակցիա: Ակցիայի մասնակիցները դեմ են իշխանությունների՝ սոցիալական ծրագրերը կրճատելու մտադրությանը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:

Ամբոխը ոստիկանների ուղղությամբ նետել է ձվեր և ծխե նռնակներ:

Ակցիային մասնակցում է մոտ 25 հազար մարդ: Առայժմ ձերբակալվել են ակցիայի 11 ամենաակտիվ մասնակիցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել