168.am-ը գրում է.
Իրենց իսկական քաղցրասեր համարողները ուրախանալու նոր առիթ ունեն. նրանք այժմ կարող են համտեսել ձեռքի աշխատանքով ստեղծված նոր կոնֆետները։ Իտալացի հրուշակագործները ստեղծել են յուրահատուկ տրյուֆելներ՝ The Chocolate անվանումով, որոնք ունեն անկրկնելի համ, իսկ արտաքին տեսքը հաճույք կպատճառի անգամ ամենապահանջկոտ գեղագետներին։ Տրյուֆելները երեսպատված են իտալական հատուկ շոկոլադով։ Այս քաղցրավենիքի բաղադրատոմսը խիստ գաղտնի է պահվում։ Միայն հայտնի է, որ հրուշակագործները այն պատրաստել են կակաոյի չափազանց մանր հատիկներից։ Շոկոլադի հատիկները ունեն անհավատալի փոքր չափեր՝ 15 միկրոն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://168.am/2013/10/20/290088.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել