Operativ.am-ը գրում է.
Աշխարհի ամենասարսափելի ճանապարհը գտնվում է Բոլիվիայում, այն անվանում են Մահվան ճանապարհ, բայց օֆիցիալ անունն է Յունգաս: Ուղի, որն անցնել պատրաստվողներն անպայման աղոթում են նախապես: Այս ճանապարհը կառուցել են մի խումբ հանցագործներ 1932 թ.ին՝ Բոլիվիայի և Պարագվայի միջև եղած պատերազմի ժամանակ, 1995թ.ին այն համարվել է աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը: Յունգասի բարձրությունը ծովի մակերևույթից հասնում է մինչև 3600 մ., նրա մի կողմում հսկայական անդունդ է, իսկ մյուս կողմը՝ սողանքային լեռ: Այստեղ յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ տեղի են ունենում ավտովթարներ և մահվան դեպքեր, տարեկան հաշվարկով Մահվան ճանապարհին զոհ են դառնում ավելի քան 200 ուղևորներ: Վթարների պատճառներից մեկն էլ խիտ մառախուղն է, որ բնորոշ է տեղանքին: Չնայած նման հանգամանքներին՝ պարզվում է, աշխարհի տարբեր ծայրերից այստեղ են գալիս էքստրիմի սիրահարներ Մահվան ճանապարհը մոտոցիկլով կամ հեծանիվով անցնելու համար: Կան կազմակերպություններ, որոնք տրամադրում են անհրաժեշտ միջոցներ և հնարավորինս հոգում են անվտանգության մասին, սակայն, այնուամենայնիվ, սա խելացնոր քայլ է և մեծ ռիսկ: