Ladynews.am-ը գրում է.

Բազմաթիվ կանացի ամսագրեր և էլեկտրոնային տեղետվական աղբյուրներ ներկայացնում են ամենատարբեր դիետաներ, որոնք թույլ կտան կարճ ժամկետներում ազատվել զգալի քաշից: Թվում է ամեն ինչ հեշտ է և արագ, արդյունքն էլ տեսանելի է անգամ անզեն աչքով: Միթե ամեն ինչ այդքան հեշտ է:

Քչերին է դուր գալիս հայելու մեջ իր արտացոլանքը, հատկապես, եթե մոտենում են տաք եղանակները և մերկանում է մարմնի մեծ մասը: Ամենահեշտ միջոցը, եթե հավատանք գովզդին, մարմնի կոռեկցիան է: Իհարկե չի խանգարի նաև սպորտը, սակայն դրա օգնությամբ շատ դանդաղորեն է քաշը նվազում, իսկ մենք ցանկանում ենք հնարավորինց շուտ նիհարել:

Այնուհանդերձ, շատ բժիշկներ խոսում են դիետաների վտանգավոր կողմերի մասին, այն մասին, թե ինչ հիվանդություններ են իրենք ստիպված բուժել դիետաների միջոցով նիհարել ցանկացող կանանց մոտ:

Ինչով են վնասակար դիետաները
Միայն առաջին հայացքից է թվում, որ դիետա պահելիս ամենադժվարը կամքի ուժ ունենալն է, և եթե այն կա, հնարավոր է նիհարել ու վայելել կյանքը: Սակայն ամեն ինչ այդքան հեշտ չէ: Խոսելով դիետաներից նախ և առաջ պետք է ասել, որ դրանց մի մասի սննդակարգում ակնհայտորեն կա սպիտակուցների կամ ածխաջրերի պակաս, նաև կան դիետաներ, որտեղ բացառվում է աղի օգտագործումը, ինչը հանգեցնում է ինքնազգացողության վատտթարացման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել