Starnews.am-ը գրում է.

Երիտասարդ քույրիկի ողբերգական մահից շաբաթներ անց Նորայր Նիկոյանը փորձում է վերադառնալ իր աշխատանքային գործունեությանը՝ հրապարակումներ անելով նաև ինստագրամյան հարթակում։

Նորայրն ավելի վաղ գրառման միջոցով հայտնել էր, որ պատրաստվում է վերադառնալ իր հիմնական գործունեությանը։

«Չեմ ուզում պատմել քո մասին, ոչ էլ իմ զգացածի մասին, էդ իմն ա ու իմ հետ եմ տանելու միշտ:
Շարունակելու եմ ապրել, աշխատել, ուրախացնել մարդկանց (որ դու էլ շարունակես ինձնով հպարտանալ), ուղակի սրտիս մեջ մի մեծ դատարկ տեղ չի թողելու երբեք ինձ լիարժեք զգամ:
Կհանդիպենք Ալետս…»,-գրել էր նա։

Այսօր ևս Նորայրը նոր հրապարկում է արել ու գրել․

«Ժամանակը չի խլում մարդկանց․ այն պարզապես սովորեցնում է ապրել նրանց թողած հիշողություններով»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել