Tert.am-ը գրում է․
ՍԴ այսօրվա որոշումը նախորդներից տարբերվում է մեկ ցավոտ հանգամանքով, Սահմանադրության օրվան ընդառաջ պարզվեց, որ Հայաստանում չկա Սահմանադրական արդարադատություն: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Արամ Վարդևանյանը:
«Առաջիկայում կտեսնեք «Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը. քաղաքական մասով միայն սա կարող եմ ասել: Մեկ հարց կար, որը բոլորի համար անվիճելի էր. դա մանդատների բաշխման կարգն էր: Անգամ ԿԸՀ անդամների համար էր պարզ, որ պետք է լինի վերաքվեարկություն, ինչը չեղավ»,- ասել է նա:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2026/07/04/aram-vardevanyan/4276281
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



