Կատարի միջնորդությամբ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները սկսվել են Դոհայում։ Այս մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ հեռուստաալիքի տվյալների՝ ամերիկյան պատվիրակությունն արդեն սկսել է խորհրդակցությունները կատարական ներկայացուցիչների հետ։

Իր հերթին Reuters գործակալությունը, հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև անուղղակի շփումները էմիրության մայրաքաղաքում շարունակվում են երեքշաբթի երեկոյից։ Աղբյուրի խոսքով՝ իրանական կողմը հանդիպումներ է անցկացրել Քաթարի և Պակիստանի ներկայացուցիչների հետ, որոնք այնուհետև տեղեկատվությունը փոխանցել են ամերիկյան պատվիրակությանը։

Գործակալության զրուցակիցը հստակեցրել է, որ չորեքշաբթի օրը անուղղակի բանակցությունները շարունակվել են, իսկ դրանց գլխավոր թեման դարձել են Իրանի սառեցված ակտիվները և Հորմուզի նեղուցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանը հանդիպում է խնդրել ամերիկյան կողմի հետ։ Վաշինգտոնը խորհրդակցություններում ներկայացնում են նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։ Սակայն, Քաթարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմադ ալ Անսարիի խոսքով՝ Դոհայում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև ուղղակի բանակցություններ նախատեսված չեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել