Դատելով այս որոշումից` Առուշը խելոք գառի պես ծառայել է ՔՊ-ին, ամբողջ ուժով աշխատել է իշխանության համար, եւ Նիկոլ Փաշինյանը գոհ է նրա աշխատանքից։ Գորիսի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Առուշանյանը հավակնում է աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին կրկին իր թեկնածությունն առաջադրել համայնքապետի պաշտոնում: Այս անգամ Գորիսը կրկին խոշորացվում է` միանալով Տեղ, Տաթեւ համայնքներին, եւ ընտրված համայնքապետը մինի մարզպետիկ է դառնում: Սակայն տեղեկացանք, որ ՔՊ-ի Սյունիքի պատասխանատու, պատգամավոր Արմեն Խաչատրյանը Փաշինյանին համոզում է, որ Գորիսում իրենց ստացած ձայները ոչ այնքան Առուշի, որքան իր շնորհիվ են եղել: Իսկ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը, որ մարզի դատախազի հորաքրոջ որդին է, նախկին մարզպետի՝ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, ակնկալում է, որ իրեն պիտի ՔՊ-ն առաջադրի, քանի որ իր ղեկավարած Տեղում ՔՊ-ն 52 տոկոս ձայն է ստացել, Գորիսում` մոտ 48, իսկ Տաթեւում՝ ավելի քան 60 տոկոս: Այստեղ մարզպետի գործոնն է որոշիչ եղել, որը Տաթեւի վարչական ղեկավար Գոռ Մինասյանի հետ քարոզարշավի վերջին օրերին ակտիվ քարոզարշավ է արել։ Ի դեպ, Գոռ Մինասյանն այդ ժամանակ վարչական վերահսկողության տակ էր, իսկ ընտրությունների հաջորդ օրը նրա նկատմամբ տնային կալանք սահմանեցին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել