Մենք չենք դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը, մենք չենք ուզում լինել ամերիկացի, հայտարարել է Գրենլանդիայի արտաքին գործերի նախարար Մութ Բոերուպ Էգեդեն։
«Մեր հողերի ապագան կորոշվի այստեղ՝ Գրենլանդիայում, և մենք սա ասել ենք սկզբից։ Մենք չենք ուզում լինել ամերիկացիներ և չենք ուզում լինել դանիացիներ։ Մենք գրենլանդացիներ ենք։
Ամերիկայից եկող հայտարարությունները այլևս ոչ մեկին չեն զարմացնում։ Այնուամենայնիվ, դա Գրենլանդիայի ժողովրդի, ինչպես նաև ամբողջ թագավորության նկատմամբ հսկայական անհարգալից վերաբերմունքի նշան է, երբ դուք ունեք աշխատանքային խումբ, որը գործում է դիվանագիտական ուղիներով, իսկ հետո հատուկ դեսպանորդ է հայտնվում հայտարարություններով, որոնք լիովին գերազանցում են թույլատրելիի սահմանները։
Որոշ ամերիկացիների կողմից այս անհարգալից վերաբերմունքը դառնում է հոգնեցուցիչ»,-հայտարարել է նա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Ջեֆ Լենդրին ակնարկել էր, որ Գրենլանդիան կարող է դառնալ 51-րդ նահանգը մինչև ԱՄՆ-ի 251-րդ անկախության օրը։