Երեկ՝ հունիսի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Աբովյանի կամրջի տակ, Գեղարքունիքի մարզի բնակիչ 18-ամյա Ռուբեն Հ.-ն իր վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ 70-ամյա Գրիգոր Ժ.-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/06/18/1307588
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



