Վերին Լարսում արդեն մոտ քսան օր է՝ քաոսային իրավիճակ է ստեղծվել։ ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կանգնած Լարսում: Հարյուրավոր բեռնատարներ օրերով սպասում են, որ իրենց թույլ տրվի հատել ռուս-վրացական սահմանը, որ գան հասնեն Հայաստան։

Վարորդներից մեկը մեզ պատմեց, որ հերթ չի հասնում՝ կտրոն ամրագրելու համար, օրական մի քանի բեռնատար է ռուսական կողմը բաց թողնում, մյուսները կանգնած են մնում։

Հիշեցնենք, որ «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 30-ից սկսած եւ հունիսի առաջին օրերին մի շարք սահմանափակումներ է մտցրել Հայաստանից գյուղմթերք, այդ թվում՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, ելակ, կեռաս, ծիրան, դեղձ, խաղող եւ այլ ապրանքներ ներմուծելու նկատմամբ։ Սահմանափակումների հետեւանքով ծանր վիճակում են հայտնվել ոչ միայն գյուղմթերք արտադրողները, այլ նաեւ՝ բեռնափոխադրողները
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել