Հունիսի 13-ին՝ ժամը 13։13-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկին կից անասնագումի տանիքում այրվում է անասնակեր:

ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:02-ին, մարվել՝ 15:38-ին: Մասամբ այրվել է մոտ 600 հակ անասնակեր:

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել