Ընդդիմություն մի՛ վերցրեք Ձեր մանդատները, եթե Դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ Դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը: Այս մասին ասել է Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը:

«Նիկոլ Փաշինյանն ինչ ուզում անում է: Հայաստանում դրել է վերջնականապես բռնատիրական ռեժիմ մտցնելու օրակարգ, ինչին քայլ առ քայլ գնում է: Ակնհայտ է, որ գիշերը ԿԸՀ-ում տեղի է ունեցել կեղծում: 

Ընդդիմություն մի՛ վերցրեք Ձեր մադատները: Եթե Դուք վերցնում եք մանդատները, դա նշանակում է, որ Դուք լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը: Ստեղծեք քաղաքական ճգնաժամ, հիմա է ժամանակը ցույց տալու, որ դուք տեր եք իշխանափուխություն անելու համար Ձեզ տրված մանդատին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել