Tert.am-ը գրում է․
ՀՀ ԱԺ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային: Այս մասին ասել է ԱՊՀ դիտորդական առաքելությունը՝ Հայաստանում կայացած ընտրությունների մասին:
«Քվեարկությունն անցել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Տեխնիկական սարքավորումները ընդհանուր առմամբ աշխատել են անխափան։ Ընտրական տեղամասերի բացարձակ մեծամասնությունում կիրառվել է տեսահսկման համակարգ։ Ձայների հաշվարկի ընթացակարգն անցել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան։
Դիտորդների կողմից արձանագրված առանձին բացթողումները կրել են տեխնիկական բնույթ և օպերատիվորեն վերացվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Ընտրությունների արդյունքների վրա ազդելու ընդունակ խախտումներ առաքելության կողմից չեն հայտնաբերվել։
ԱՊՀ դիտորդական առաքելությունը հանգում է այն եզրակացության, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային»,- ասել է անդամներից մեկը:



