Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմին։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նա այլ մանրամասներ չի հաղորդել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Մասիսում բռնություն է գործադրվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի ակտիվիստների նկատմամբ, որին ակտիվ մասնակցություն է ունեցել տեղի ԵԿՄ նախագահը։

Ավելին, բռնություն է կիրառվել նաև կանանց նկատմամբ, այդ թվում՝ հղի կնոջ։ Բռնության հետեւանքով «Ուժեղ Հայաստանի» ակտիվիստների շրջանում կան տուժածներ, ընդհուպ կողոսկրի կոտրվածք ստացած անձ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել