Armsport.am-ը գրում է․

Երեքշաբթի և չորեքշաբթի՝ հունվարի 20-ին և 21-ին, կայացան Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 7-րդ տուրի հանդիպումները։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը։ Հաղթող է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

26-ամյա խաղացողը գոլ խփեց և երեք գոլային փոխանցում կատարեց «Մոնակոյի» դեմ խաղում՝ 6:1 հաշվով։

Քվեարկության արդյունքներով Վինիսիուսը գերազանցեց «Ատլետիկ Բիլբաոյի» կիսապաշտպան Ռոբերտ Նավարոյին, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսին և «Սպորտինգի» հարձակվող Լուիս Սուարեսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել