Armsport.am-ը գրում է․

Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենա» մարզապալատում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլի B խմբի առաջին տուրում կամային հաղթանակ տարավ աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ՝ 2:1 հաշվով։

Ուկրաինացիների կազմում հանդիպման հաշիվը երկրորդ խաղակեսի 26-րդ րոպեին բացեց Վլադիսլավ Պերվեևը։ Մեր ընտրանու կազմում Միհրան Դերմենջյանը նախ 30-րդ րոպեին վերականգնեց հաշվի տարբերությունը, ապա խաղի ավարտից րոպեներ առաջ ձևակերպեց դուբլ՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ։

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կմրցի Չեխիայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա հունվարի 25-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել