ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին»։
Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար։
«ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ուսումնասիրել ԱՄՆ-ի՝ Խաղաղության խորհրդի առաջարկը և խորհրդակցել գործընկերների հետ, որից հետո Ռուսաստանը կպատասխանի։ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել միջազգային կայունության ամրապնդման ցանկացած ջանքերի: «Խաղաղության խորհրդի» մասին Թրամփի առաջարկությունում խոսքն առաջին հերթին Մերձավոր Արեւելքի կարգավորման մասին է»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նա հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար ուղարկել Խաղաղության խորհրդին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել