Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Գրենլանդիան անվտանգության հարցում կարող է հույսը դնել Եվրամիության վրա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ինչ վերաբերում է Գրենլանդիային, մեկ բան հստակ է. Գրենլանդիան կարող է հույս դնել մեզ վրա՝ քաղաքական, տնտեսական, ֆինանսական և անվտանգության հարցերում: Արկտիկայի անվտանգության քննարկումը, առաջին հերթին, ՆԱՏՕ-ի համար կարևորագույն հարց է»,-շեշտել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել