Հիվանդանոցում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Գերմանիայի քաղաքացի 35-ամյա Մոհամեդ Կասեմն է։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Մաշտոցի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելով և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 03։00-ի սահմաններում Օհանովի փողոց 21 հասցեի մոտակայքում անհայտ անձը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Մ․Կասեմի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/01/14/1298070
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



