Երթևեկությունը Գյումրիից-Երևան, դեպի Լանջիկ, ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ բուքն իր սև գործն է անում։
Առավոտից ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանձնարարականով «Ճանապահային դեպարտամենտ» հիմնադրամի Թալինի, Լանջիկի, Մարալիկի ճանշինականները հատուկ տեխնիկաներով հեռացնում են ճանապարհից ձյունը, որտեղ որոշ հատվածներում ձյան բարձրությունը հասնում է մոտ 30-40 սմ-ի։
Վաղ առավոտից Թալինի, Մարալիկի փրկարարները, Արագածոտնի և Շիրակի մարզի գումարտակների պարեկենրն ու ճանշինականները նշված հատվածներից ձնաբքի տակ հայտնված մոտ 30 ավտոմեքենա են դուրս բերել անվտանգ վայր։
Երբ ճանշինը ճանապարհը բացում է ու բուքը մի թեթև դադարում է, Շիրակի պարեկները ավտոմեքենաները ուղեկցում են մինչև Արագածոտնի մարզ, որտեղից էլ Արագածոտնի պարեկներն են նրանց ուղեկցում մինչև Մաստարա, որտեղ երթևեկությունը ամբողջությամբ անցանելի է, ճանապարհներին ձյուն չկա։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ձնաբքի պատճառով մոտ 1,000-ից ավելի ավտոմեքենաներ այս պահին չեն կարողանում երթևեկել։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/01/13/1297983
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



