Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան հունվարի 26-ին: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հաղորդում է Ադրբեջան-Իսրայել դաշինք AIA Global-ը։

Այցելության ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ, այդ թվում՝ բանակցություններ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Բաքվից հետո Սաարը, ըստ տեղեկությունների, կմեկնի Ղազախստան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել