ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Զելենսկու խոսքերն այն մասին, որ Պուտինի նստավայրի վրա ԱԹՍ-ների հարձակման մասին Լավրովի հայտարարությունը սուտ է:
«Սուտը Զելենսկու հայտարարություններն են Բուչայի վերաբերյալ։ Սուտը Զելենսկու հայտարարություններն են իբր «Ռուսաստանի կողմից գողացված» երեխաների մասին։ Սուտը Զելենսկու հայտարարություններն են այն մասին, որ ռուսական կողմը չի ցանկանում բանակցել: Իսկ Լավրովի խոսքերը ճիշտ են, և այդ հանցագործությունների համար Կիևի ռեժիմը պատասխան կտա»,-նշել է Զախարովան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել