2025 թվականին Իրանում մահապատժի է ենթարկվել 1,922 մարդ՝ օրական ավելի քան 5 հոգի։ Սա կրկնակի ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը, հաղորդում է The Daily Telegraph-ը։

Ենթադրյալ հանցագործության համար մահապատժի ենթարկվածների թվում կար 59 կին և 2 անչափահաս։

Մահապատիժների թիվը 2024 թվականի համեմատ աճել է 106.6%-ով՝ կազմելով վերջին 11 տարիների ընթացքում ամենաբարձր թիվը։

Մահապատիժների մեծ մասը կատարվել է գաղտնի կամ առանց հրապարակային հայտարարության։ Այնուամենայնիվ, տասը մարդ հրապարակայնորեն մահապատժի է ենթարկվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել