Armsport.am-ը գրում է․
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը հիմնել է սեփական YouTube-յան ալիքը։
Այս պահին էջում հասանելի է ընդամենը երկու հրապարակում՝ մեկ 11-րոպեանոց տեսանյութ, որտեղ ֆուտբոլիստը շրջայց է կատարում իր տանը, և մեկ կարճ հոլովակ (shorts)։
Ալիքի ստեղծումից ընդամենը ժամեր անց բաժանորդների թիվն արդեն գերազանցել է 99 հազարը։
Յամալը «Բարսելոնայի» հիմնական կազմում հանդես է գալիս 2023 թվականի ապրիլից։
Ընթացիկ մրցաշրջանում 18-ամյա վինգերն Իսպանիայի Լա Լիգայում արդեն անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։
Վերջերս բրիտանական հեղինակավոր FourFourTwo ամսագիրը Լամին Յամալին ճանաչել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ՝ նրան շնորհելով առաջին հորիզոնականը 100 լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակում։