Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա հերթական անգամ անտեսել է հավատացյալներին՝ հրաժարվելով ցուցարարների հետ կենդանի շփումից: Դրա մասին հայտնել է Реалист լրատվական գործակալությունը:

Արդյունքում հայ համայնքը ստիպված տեսաուղերձ է ձայնագրել հենց եկեղեցու բակում ՝ իր բողոքն արտահայտելով Հայաստանի Հանրապետությունում Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների հալածանքների դեմ:

Համայնքը պահանջում է դադարեցնել Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների քաղաքական հետապնդումները, ինչպես նաև բարերար Սամվել Կարապետյանի հետ միասին ազատ արձակել նրանց բանտերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել