Armsport.am-ը գրում է․

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը խոսել է իր և կազմակերպության նախագահ Դանա Ուայթի հետ հարաբերությունների մասին։

«Բոլորը կարծում են, թե մեր միջև լարված հարաբերություններ են։ Դանան պարզաբանեց, որ մենք ոչ մի թշնամանք չունենք, պարզապես հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ գոտու համար կմենամարտեն Փիմբլեթն ու Գեյջին։

Այս իրավիճակը ստեղծվեց այն պատճառով, որ ես չկարողացա դուրս գալ Իսլամ Մախաչևի դեմ մենամարտին։ Սա դաս է, որը պետք է սովորել և մենամարտերին մոտենալ ավելի պրոֆեսիոնալ կերպով», — Ծառուկյանի խոսքերն է մեջբերում FightTime-ը։

Հիշեցնենք, որ Փեդի Փիմբլեթը և Ջասթին Գեյջին կմենամարտեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր գոտու համար UFC 324-ում, որը կկայանա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում՝ հունվարի 25-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել