Tert.am-ը գրում է․
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը (JMA) նախազգուշացրել է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ճապոնիայի հյուսիսում կարող է տեղի ունենալ սովորականից ավելի մեծ «հսկայական» երկրաշարժ։ Մամուլի ասուլիսը հեռարձակվում է առցանց։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Սովորականից ավելի ուժեղ հսկա երկրաշարժ կարող է տեղի ունենալ Հոկայդոյում և Սանրիկու շրջանում (Ճապոնիայի հյուսիս-արևելքում) մեկ շաբաթվա ընթացքում», - ասել է JMA-ի խոսնակը։
Օդերևութաբանները բացատրել են, որ մինչդեռ սովորական իրավիճակում նման երկրաշարժի հավանականությունը կազմում է 0.1%, այսինքն՝ մեկը 1․000-ից, այս նախազգուշացումը նշանակում է, որ դրա հավանականությունը մեծանում է մինչև 1%։
Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունը ավելի վաղ հայտնել է, որ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Աոմորի պրեֆեկտուրայի մոտակայքում։