Armlur.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, India Today-ին տված հարցազրույցում անմահության իրականության մասին հարցին պատասխանելով, ընդգծել է, որ ամեն ինչ ավարտվում է, և միայն Աստված է հավերժական։

«Ամեն ինչ ավարտվում է, միայն Աստված է հավերժական», – ասել է Պուտինը։

Ռուսաստանի առաջնորդը վստահություն է հայտնել մարդու կյանքի տևողությունը երկարացնելու հնարավորության վերաբերյալ։ Նա նաև օրինակ է բերել վերջին տասնամյակների ընթացքում Հնդկաստանում կյանքի տևողության աճի մասին։

«Այս ամենն առողջապահության ոլորտում ջանքերի արդյունք է։ Եվ եթե արհեստական բանականությունն օգտագործվի բժշկության և դեղերի արտադրության մեջ, օրինակ՝ գենետիկական ինժեներիայի միջոցով և այլն, դա կունենա հսկայական ազդեցություն։ Այնուամենայնիվ, ամեն ինչ ավարտվում է», – նշել է Ռուսաստանի նախագահը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել