168.am-ը գրում է.
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով մեկամսյա դադարից հետո երկրորդ անընդմեջ մարզումն է անցկացրել: Այս մասին հայտնում է ակումբի երկրպագուների լրատվական կայքերից մեկը:
Կիրակի օրը «Ինտերը» Իտալիայի առաջնությունում խաղում է «Պիզայի» դեմ: Հնարավոր է, որ Հենրիխը ցանկանա խաղադաշտ դուրս գալ: Սակայն միլանցիների գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն, որպես կանոն, շատ զգույշ է նման իրավիճակներում և վնասվածք ստացած ֆուտբոլիստներին չի թողնում խաղադաշտ՝ լիովին վստահ չլինելով նրանց վերականգնման հարցում, նշում է պարբերականը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանի վնասվածք էր ստացել հոկտեմբերի վերջին՝ «Նապոլիի» դեմ թիմի համար կարևորագույն հանդիպումներից մեկում:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2025/11/29/2320515.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



