«Բարսելոնայի» 18-ամյա իսպանացի հարձակվող Լամին Յամալը գլխավորել է 2025 թվականի համաշխարհային ֆուտբոլային մարզաշապիկների վաճառքի ցանկը՝ գերազանցելով «Բարսելոնայի» լեգենդ Լիոնել Մեսսիին։

SPORF-ի վերջին մարքեթինգային հետազոտության համաձայն՝ Յամալի մարզաշապիկը վաճառվել է 1,315,000 օրինակով, ինչը ամենաշատն է աշխարհում։ Մեսսիի մարզաշապիկը վաճառվել է 1,278,000 օրինակով՝ ապահովելով նրան երկրորդ տեղը։

Երրորդ տեղը զբաղեցնում է «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (1,110,000 մարզաշապիկ)։

Ընթացիկ մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրել է 13 խաղ, խփել 6 գոլ և կատարել 8 գոլային փոխանցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել