Armsport.am-ը գրում է.
«Ալ-Իթիհադի» 37-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման կազմել է իր երազանքի թիմը։ Խաղացողը ընտրել է 4-3-3 խաղային դասավորությունը, հայտնում է AS-ը։
Բենզեման դարպասապահի դիրքում ընտրել է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերին։ Պաշտպանության գծում նա ընդգրկել է «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ալվեսին, ինչպես նաև «Ռեալի» նախկին խաղացողներ Սերխիո Ռամոսին, Պեպեին և Մարսելոյին։
Կիսապաշտպանական գծում նա ընտրել է Ֆրանսիայի հավաքականում իր նախկին թիմակից Պոլ Պոգբային, Ռոնալդինյոյին և «սերուցքայինների» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։
Հարձակման եռյակը ձևավորել են Լիոնել Մեսսին, Կրիշտիանու Ռոնալդուն և Ռոնալդո Նազարիոն։ Ֆրանսիացին իրեն թողել պահեստայինների թվում, Անդրես Ինիեստային և Լուկա Մոդրիչի հետ միասին։
Նյութի աղբյուր՝ https://armsport.am/582551/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



