ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վետերանների օրվան նվիրված իր ելույթում հայտարարել է, որ դիտել է Հաղթանակի օրվա տոնակատարությունները Ռուսաստանում: 

«Ես տեսա, թե ինչպես է Ռուսաստանը տոնում Հաղթանակի օրը։ Հիմա մենք նույնպես կունենանք Հաղթանակի օր՝ Առաջին համաշխարհային պատերազմի, Երկրորդ համաշխարհային պատերազմի և գուցե մնացած բոլորի համար», - ասել է Թրամփը։

Նախկինում ԱՄՆ նախագահը բազմիցս պնդել է, որ ԱՄՆ-ն «հաղթել է» Երկրորդ համաշխարհային պատերազմում: Նա նշել է, որ առանց ամերիկյան բանակի ամբողջ աշխարհը «կխոսեր գերմաներեն և ճապոներեն»: Միևնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը նաև բողոքել է, որ ԱՄՆ-ն, ի տարբերություն Ռուսաստանի և Ֆրանսիայի, չի նշում նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել