Եթե Դուք գարեջրի սիրահար եք և կարող եք Ձեզ թույլ տալ անհավանական գումարներ վատնել, ապա Ձեզ ամպայման կհետաքրքրիր այս ցուցակը:
Space Barley

Սա աշխարհում առաջին «տիեզերական» գարեջուրն է: Այն պատրաստված է անկշռության մեջ աճեցված գարուց: Գարին տիեզերք են ուղարկել 2006թ.-ին: Հետազոտության նպատակն էր ոչ թե էլիտար խմիչքի ստեղծումն, այլ պարզել այն հարցը, թե ինչպես են զգում իրենց հացաբույսերը առանց երկնային ձգողության: Այն բանից հետո, երբ Երկիր վերադարձավ տիեզերական գարին, բազմաթիվ հետազոտություններ կատարվեցին և այդ ամենից հետո գարին գնեց Sapporo գարեջրի գործարանը: «Տիեզերական» գարեջրի 6 շիշն արժե 110 դոլար:
Crown Ambassador Reserve

Այս էլիտար գարեջուրը մեկ տարի պահում են կաղնու տակառներում, իսկ հետո լցնում են շոմպայնի շշի նման շշերի մեջ: Խմիչքը ստեղծվել էր, որպես գինու ալտերնատիվ տարբերակ և մեկ շշի արժեքն է 90 դոլար:
Tutankhamun Ale

Tutankhamun Ale-ն դա այն լեգենդար գարեջուրն է, որն ավելի քան 3000 տարի առաջ պատրաստում էին Նեֆերտիտի համար: Խմիչքի բաղադրատոմս վերականգնվել էր անցյալ դարի վերջերում: 500 միլիլիտրի համար Դուք պետք է 75 դոլար վճարեք:
Sink the Bismarck

Սա շոտլանդական Brewdog գարեջրագործարանի արտադրանքն է: Այն իր թունդությամբ զիջում է միայն օղուն՝ 41% ալկոհոլ: «Sink the Bismarck»-ի 375 միլիլիտրն արժե 80 դոլար:
Utopias

Ամերիկայի ամենաթանկ խմիչքն է՝ 150 դոլար մեկ շշի համար (0.7 լ.): Այն արտադրում է Samuel Adams ընկերությունը: «Utopias»-ը նաև շատ թունդ է, 27% ալկոհոլ է պարունակում և դրա հետ կապված նրա ազատ վաճառքն արգելված է 13 ամերիկյան նահանգներում: Յուրաքանչյուր խումբը մինչև 18 տարի պահվում է շերրիի, կոնյակի, բուրբոնի և սկոտչի տակառներում և ունի համապատասխան համային երանգ:
Schorschbock 57

Սա աշխարհի ամենաթունդ գարեջուրն է՝ 57.5% ալկոհոլ: Եթե ավելի թունդ գարեջուր եփել, ապա դա արդեն կլինի հայտնի գերմանական «Մաքուր գարեջրի մասին օրենքի» խախտում: Այդ օրենքը 500 տարեկան է: Schorschbrau ընկերությունն այս գլուխգործոցից միայն 36 շիշ է արտադրել և յուրաքանչյուն արժե 275 դոլար:
Jacobsen Vintage

«Jacobsen Vintage» գարեջուրը կես տարի պահվում է Շվեդիայից և Ֆրանսիայից բերված կաղնու տակառների մեջ: Մեկ շիշն (375 մլ.) արժե 400 դոլար:
End of History

Այս թանկարժեք (765 դոլար 330մլ-ի համար) բելգիական գարեջուրը եփվում է շոտլանդական սարերից հավաքված եղինջի և հատապտուղների հետ միասին: Brewdog ընկերությունն արտադրել է այս խմիչքից միայն 12 շիշ և յուրաքանչյուրը զարդաված է կենդանու խրտվիլակով:
Pabst Blue Ribbon 1844

ԱՄՆ-ում Pabst Blue Ribbon գարեջրի ամենաէժանագին տեսակներից մեկն է: Իսկ Չինաստանում այն համարվում է էլիտար և մեկ շիշն արժե 44 դոլար: Բանը նրանում է, որ չինացիները գնել են լիցենզիան Pabst ընկերությունից և սկսել են արտադրել գարջուրը նոր տեխնոլոգիայով: «PBR 1844»-ը Չինաստանի սահմաններից դուրս հնարավոր չէ գնել:
Antarctic Nail Ale

Այս էլիտար գարեջրի տեսակը արտադրվել է շատ սահմանափակ թվաքանակով (30 շիշ՝ յուրաքանչյուրը 500 մլ.): Խմիչքի հիմք է ծառայել ակտիկական սառցաբերկորներից վերցված ջուրը: Գարեջրի ամբողջ պահուստը վաճառվել է աճուրդից 800–1815 դոլարով, իսկ հասույթն ուղղվել է Sea Shepherd ֆոնդին, որը զբաղվում է կիտերի փրկությամբ:



