Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրների առկայության փաստը՝ նշելով, որ դրանք կկարգավորվեն: Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ:

«Երկրների միջև հարաբերություններում միշտ որոշ հարցեր են առաջանում՝ ելնելով ընթացիկ իրավիճակից կամ որևէ քաղաքական կոնյուկտուրայից։ Կան խնդիրներ: Այսօր նախագահ Ալիևի հետ ողջունեցինք միմյանց, բարևեցի նրան և նրա կնոջը, 2-3 բառ փոխանակեցինք։ Բայց կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար հարաբերությունները և դրանց զարգացման փոխադարձ հետաքրքրությունն, ի վերջո, ամեն ինչ իրենց տեղը կդնեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել