Արգենտինացի Ռեյնալդո Վավեկչեն ամուսնացել է Ադելֆա Վոլպեսին: Փեսացուն 24 տարեկան է, իսկ հարսանցուն՝ 58…

Նրանք շատ երկար ժամանակ է ինչ ճանաչում են իրար: Նորապսակները պատրաստվում են իրենց մեղրամիսը վայելել Ռիո-դե-Ժանեյրոյում: Պսակադրությունից առաջ փեսացուն ասաց, որ նա միշտ նախընտրել է մեծահասակ կանանց, իսկ այն հարցին, թե արդյոք նրանց ամուսնությունը միայն պլատոնական կլինի, Ռեյնալդոն ասաց,- «Ամեն ինչ դեռ առջևում է…»

 

Դերասան Վերն Թրոյերը, ով նկարահանվել է բազմաթիվ հայտնի Հոլլիվուդյան ֆիլմերում, 2004թ.-ին ամուսնացավ իր վաղեմի ընկերուհու՝ Ժենեվյեվ Գալլենի հետ, ով իրենից նույնիսկ առանց բարձրակրունկ կոշիկների մեկ մետրից ավելի հասակով է:

Ժենեվյեվ հասակը 188 սմ է, իսկ Թրոյերինը՝ 81 սմ: Այդ տարբերությունը չխանգարեց նրանց երջանիկ ապրել մի քանի տարի, սակայն վերջ ի վերջո նրանք բաժանվեցին: Հարցազրույցներից մեկում Ժենեվյեվը խոստովանել էր, որ բաժանության պատճառը ոչ թե հասակն էր, այլ կանանց մոտ նրա հայտնիությունը: «Աղջիկներն անընդհատ պտտվում էի նրա շուրջը,- ասում է Գալլենը,- Ինձ ուղղակի երկրորդ պլան էին մղում»:

 

Գործարար Ալբերտ Հոլմաննի հարսնացուն 115 կգ է կշռում: Ալբերտի ընկերներն ու հարազատները բոլորովին զարմացած չէին, քանի որ գիտեին նրա նախասիրությունների մասին: Աղջկա մայրն ասում է, որ նա ամեն օր գալիս է տեսակցելու իր հարսնացուին և հավաստաիանալ, որ նրա հետ ամեն ինչ լավ է: Նրանք կես տարի է ինչ հանդիպում էին: Հարսանիքը նախատեսված է անել մոտակա ամիսներին: Պետք է ինչպես հարկն է նախապատրսատվել:

 

Գեղեցկուհին և հրեշը… Աղջիկն ամուսնացել է սերժանտ Թի Զիգելի հետ, ով շատ լուրջ վնասվածքներ էր ստացել: Զիգելն ամունսության առաջարկություն էր արել Ռենեին նախքան Իրաք մեկնելը: 2004թ.-ին սերժանտի մեքենան այրվել էր մահապարտ ահաբեկչի կողմից: Զիգելը ողջ էր մնացել, սակայն նրա ողջ դեմքը վառվել էր: Ներկայիս հասարակության մեջ, որտեղ բոլորը չափազանց մեծ նշանակություն են տալիս արտաքին տեսքին, սերժանտին կոչել են «անդեմ և առանց ձեռքի հրեշ»…

Ռենեին խորհուրդ էին տալիս մոռանալ սիրելիի մասին: Ասում էին, որ նրա ներկայիս տեսքը կսպանի նախքին զգացմունքները, որ ամուսնությունից հետո նա կատի թե ինքն իրեն, թե Թիին: Բայց Ռենեի սիրտը շարունակում էր սիրել: Չնայած բոլոր փորձություններին, Ռենեն օգնեց Թիին հույսը չկորցնել, հավատալ սեփական ուժերին և հավատալ, որ նրանք կարող են երջանիկ լինել:

 

Քեթի Քրքպատրիկը կարողացել է կանգնեցնել քաղցկեղը, որպեսզի տոնի իր կյանքի ամենաերջանիկ օրը…

Աղջիկը շատ էր սիրում կյանքը: Քեթիի փեսացուն սիրահարված էր նրան դեռ դպրոցից և նրա հիվանդությունից հետո տղան ընդունվել էր աշխատանքի և անցել գիշերային հերթափոխի, որպեսզի ամբողջ օրը լիներ իր սիրելիի հետ: Պսակարդությունը տեղի ունեցավ 2005թ.-ի հունվարի 15-ին: Ամուսինն ընկերների հետ Քեթիին սերենադներ էր երգում: Իսկ 5 օր հետո Քեթեին մահացավ: Նրա պայքարն այդ սարսափելի հիվանդության դեմ ավարտվեց 2005թ.-ի հունվարի 21-ին…

 

para-0006 

Չինացի Յույ Չժենհուանը համարվում է աշխարհի ամենամազոտ մարդը: Նրա ընկերուհին պարբերաբար տեղադրում է սոցցանցերում իրենց նկարները: Աղջիկը գրում է, որ նրանք երջանիկ են, շատ են ճանապարհորդում և շատ են սիրում իրար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել