Tert.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Արիության շքանշան» է շնորհել Կրոկուսի ահաբեկչական հարձակման ժամանակ զոհված Վուգար Հուսեյնովին, հաղորդում է  «Коммерсантъ»-ը։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ ահաբեկչական հարձակման ժամանակ նա բարային սեղաններից բարիկադներ է կառուցել՝ մարդկանց ահաբեկչական կրակոցներից պաշտպանելու համար։

«2024 թվականի մարտի 22-ին 40-ամյա Վուգար Հուսեյնովը և նրա 33-ամյա կինը՝ Լիլիթ Իսրայելյանը, ժամանել են համերգասրահ՝ «Պիկնիկ» խմբի ելույթի համար։ Այն պահին, երբ ահաբեկիչները մտել են շենք, զույգը դահլիճում է եղել։ Վուգարն ու Լիլիթը սեղաններից ապաստարան են կառուցել, ապա փորձել են իրենց մարմիններով պաշտպանել այցելուներին կրակոցներից։ Նրանք երկուսն էլ սպանվել են», - գրում է «Коммерсантъ»-ը։

Զույգն ուներ որդի, նա երկու տարեկան է։ Տղային մեծացնում են Լիլիթի ծնողները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել