
Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` հուլիսի 25-ին Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքով 2 անձ է ձերբակալվել ,որոնք մահացած զինվորի ծառայակիցներն են։
Մահացած զինվորը 18-ամյա Մովսես Պողոսյանն էր:
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Սա վերջին երեք ամսում սահմանապահ զորքերում մահվան արդեն երկրորդ դեպքն է: Ապրիլի 25-ին 19-ամյա ժամկետային զինծառայող էր մահացել, ըստ ԱԱԾ-ի՝ իրեն ամրակցված զենքից:
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1492057/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել