Tert.am-ի տեղեկություններով 29 տարի անազատության մեջ պատիժը կրած ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պայմանական վաղաժամկետ ազատման որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել թե Գլխավոր դատախազությունը, և թե տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները։
Մհեր Ենոքյանը պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է հուլիսի 23 ին։ Ենոքյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել և նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 10 տարով։
Դատական ակտը վերաքննիչ դատարանը կհրապարակի օգոսոտսի 8-ին:
Հիշեցնենք, որ Մհեր Ենոքյանին մեղադրանք է առաջադրվել համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Նա 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի, որը հետագայում փոխվել է ցմահ ազատազրկման։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/07/25/mher-enoqyan/4238152
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



