Lurer.com-ը գրում է.


Իրանի պետական IRIB հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի տարածքում հասցված հրթիռային հարվածների հետևանքով՝ զոհվել են միջուկային ֆիզիկոսներ Ալի Բաքայի Քարիմին, Մանսուր Ասգարին և Սաիդ Բորջին։

Շահիդ Բեհեշթիի համալսարանը, որը մասնագիտանում է միջուկային ֆիզիկայի ուսումնասիրության մեջ, նույնպես հաղորդել է Իսրայելի հարվածների հետևանքով հինգ պրոֆեսորի՝ Մոհամմադ Մեհդի Թեհրանչիի, Ահմադ Ռեզա Զոլֆաղարիի, Աբդոլհամիդ Մինուչեհրի, Ամիր Հոսեյն Ֆեխիի և Ֆերեյդուն Աբբասիի մահվան մասին:

Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը սկսեց «Առյուծի ուժը» գործողությունը՝ հարձակվելով Իրանի միջուկային և ռազմական օբյեկտների վրա։ Հարվածները ուղղված էին միջուկային զենքի մշակման հետ կապված ենթակառուցվածքներին, ինչպես նաև իրանցի գեներալների գտնվելու վայրերին։

Այդ երեկոյան Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց «Ճշմարիտ խոստում 3» անվամբ պատասխան գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վրա հրթիռներ արձակվեցին։ Մի շարք այլ քաղաքներում, այդ թվում՝ Երուսաղեմում, հնչեցին օդային հարձակման ազդանշաններ։ Երկու երկրներում էլ հարվածների հետևանքով վիրավորվել են տասնյակ մարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել