
Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Շահիդ Չամրան քաղաքում բնակելի շենք է փլուզվել, զոհվել է 60 բնակիչ, այդ թվում՝ 20 երեխա։ Այս մասին հաղորդում է իրանական հեռուստառադիոընկերությունը:
«Երեկ Իսրայելի կողմից այս բնակելի շենքի վրա կատարված հարվածի հետևանքով զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա: Զոհերից 10-ի մարմինները փլատակներում են: Նրանց թվում կան 6 և 9 ամսական նորածիններ»,- հայտնել է հեռուստաալիքի թղթակիցը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել