
Hraparak.am-ը գրում է.
Լրագրողները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին հիշեցրել են իր՝ ավելի վաղ ասված խոսքերը, որ կդադարեցնի իր լիազորությունները՝ եթե Նոր Նորքի արդեն նախկին թաղապետ Տիգրան Տեր–Մարգարյանը հրաժարական տա։
«Ես ասել եմ՝ եթե հեռացնեն»,– արձագանքեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը։
Դիտարկմանը, որ Տիգրան Տեր–Մարգարյանն արդեն հրաժարական է տվել, նա նշեց․ «Տարբերությունը չեք զգո՞ւմ»։ Մխիթարյանը նաև բացասական պատասխան տվեց «WhatsApp»–ով նամակ ստանալու մասին հարցին։
Հիշեցնենք, որ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից՝ թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով։
Նյութի աղբյուր՝ https://hraparak.am/post/00fcf8e921b99418c4912cc9188b63e9
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել