
Lurer.com-ը գրում է․
Մոլդովայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտի 373 կգ արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Պոկում վարժությունում Դավիթ Հովհաննիսյանը, հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները, գլխավերևում պահել է 173 կգ կշռող ծանրաձողը և արժանացել է փոքր բրոնզե մեդալին։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Հրում վարժությունում 203 կգ արդյունքով դարձյալ բրոնզե մեդալ է նվաճել։
Նյութի աղբյուր՝ https://lurer.com/article/636339/am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել