Համացանցում լուրեր են շրջանառվում այն մասին, որ Դիանա Գրիգորյանն ու Ստեփան Ղամբարյանը միասին են։ Այս լուրերը սկիզբ առան օրեր առաջ Դիանա Գրիգորյանի ծննդյան խնջույքից հետո, երբ Ղամբարյանը կենացներ էր ասել այդ օրը, կարելի է ասել՝ թամադայություն արել։

Դիանա Գրիգորյանը  Tert.am Life-ի հետ զրույցում հերքել էր իրենց սիրավեպի մասին խոսակցությունները

Անդրադառնալով որոշ կայքերում հրապարակված բամբասանքներին, թե իբրև Դիանա Գրիգորյանի և Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպ կա, մեր զրուցակիցը նշեց, որ այդ ամենին փորձում է ժպիտով նայել:

«Մասնավորապես այս օրերին աշխատում եմ չչարանալ, որովհետև աստվածավախ ու աստվածապաշտ մարդ եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ չարամիտ ու չարախոս մարդկանց գրառումներին:

Ինձ համար շատ զարմանալի է: Այն մարդիկ, ովքեր նման բաներ են գրում, նրանց չեմ կարող լրագրող անվանել, որովհետև անհասկանալի նվնվոցով ներկայացնում են բաներ, որոնք նույնիսկ չեմ կարող նկարագրել, վերծանել կամ մեկնաբանել:   

Քանի որ Ստեփան Ղամբարյանն իմ «Վերջին զանգը» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, նա նաև հրաշալի հանդիսավար է, ծննդյանս արարողության կարևոր կենացները խնդրեցի, որ ինքն ասի:

Ինքը դա անում է շատ պրոֆեսիոնալ, հումորով ու թեթև: Տորթի արարողության պահը ևս ինքը պիտի ներկայացներ, բայց քանի որ ծննդյանս տոնին ներկա էր նաև ռուս հայտնի լրագրող, շոումեն, պրոդյուսեր,  երգիչ, երաժիշտ Դմիտրի Դիբրովը, նա տորթը կտրելու արարողության ժամանակ խոսափողը վերցրեց ու ներկայացրեց այդ պահն իր գեղեցիկ շնորհավորանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել