Tert.amLife-ը գրում է

«Կադրից դուրս նրանք այնպիսին են, ինչպես կադրի ներսում: Նրանց սերն աստվածային է ու չկա ոչ մի կեղծավորություն:

Սա այն դեպքերից է, որ ամեն մեկն ուզում է, որ դիմացինի համար լավ լինի ու մտածում է դիմացինի մասին»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ շնորհավորելով ծնողների՝ Էլբակյանների ամուսնության 44 ամյակի առթիվ, անկեղծացավ դերասանուհի, ռեժիսոր Լիլի Էլբակյանը:

«Երբ մայրս հիվանդացել էր, հայրս վերակենդանացման բաժանմունքում լաց էր լինում: Մեծ, կայացած մարդ, ես իրեն էդպիսին չէի տեսել: Մաման իր միակ թուլությունն է ու միակ ուժը: Իսկ մայրս մինչև այսօր հատուկ ժամը 3-ին տուն է գալիս, որ պապային կերակրի: Ու սա անում է ոչ թե նրա համար, որ պարտավոր է, այլ որովհետև սիրում է: Իրենք 2-ով են ամեն հարցում: Մեկ-մեկ կատակով ասում եմ՝ 2-ով իմ դեմ կամ իմ համար: Իրենք ամեն հարցում միմյանց հասկանում են, թե՛ ստեղծագործական կյանքում, թե՛ ուղղակի կյանքում: Նայում են մի ուղղությամբ:

Մաման միշտ ասում է՝ եթե ես չլինեի, պապան այսքան առողջ չէր ապրի, ու դա իրոք էդպես է»,- Tert.am Life-ի հետ զրույցում բացահայտեց Լիլի Էլբակյանը:

Նա նաև պատմեց, որ եղբոր՝ Էդգար Էլբակյանի կորստից հետո ծնողները միմյանց ուժ տալով կարողացան ոտքի կանգնել ու շարունակել ապրել:

«Եղբորիցս հետո իրենք իրար պահեցին ու միասին անցան բարդ փուլը: Ես զարմանում եմ նրանց ուժի վրա, որ այդ ոգևորությունը չքանդվեց, այլ ավելի ուժեղացավ»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել