Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիրը բեկումնային կլինի: Sputnik Казахстан-ի փոխանցմամբ, Աստանա կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Երկար բանակցություններից հետո եկել է համաձայնագիրը ստորագրելու և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու և տնտեսական հնարավորությունների բացման ուղղությամբ առաջ շարժվելու ժամանակը»,-ընդգծել է նա:

«Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ երկու պետությունների տարածքային ամբողջականության ճանաչում և սահմանազատման գործընթացի անցկացում՝ Ալմաթիի հռչակագրի դրույթի հիման վրա։ Ակնհայտ է, որ կարևոր է նաև մարդասիրական հարցերի լուծումը, այդ թվում ՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզումը և ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։ 

«Հայաստանը նախատեսում է առևտրային տաղավարներ բացել Ղազախստանի մարզերում»,- նշել է նա:

Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն իր հերթին ասել է, որ ապագայում Ղազախստանը կրթաթոշակներ կհատկացնի Հայաստանից ժամանած ուսանողների համար:

Բանակցությունների ընթացքում նախարարները քննարկել են նաև  առևտրատնտեսական և այլ հարցեր։ Միրզոյանը Նուրթլեին հրավիրել է Երևան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել