Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։ Ուկրաինայի նախագահը Ֆրանսիայի մայրաքաղաք է ժամանել գագաթնաժողովի նախօրեին, որը տեղի կունենա մարտի 27-ին՝ ավելի քան 30 երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Գագաթնաժողովի մասնակիցները մտադիր են քննարկել Ուկրաինային աջակցելու քայլերը։

«Նախագահները կարճ ասուլիս կտան, այնուհետև կմասնակցեն աշխատանքային ընթրիքի։ Ֆրանսիան Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցության շարունակությունն ու ուժեղացումը կդարձնի իր բացարձակ առաջնահերթությունը։ Այս ընթրիքը նաև թույլ կտա երկու առաջնորդներին նախապատրաստվել Ուկրաինայի համար խաղաղության և անվտանգության հարցերով խորհրդակցությանը, որը տեղի կունենա հաջորդ օրը՝ Փարիզում», - հայտարարել են Ելիսեյան պալատում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել