Սպիտակում 17-ամյա Գրիշա Պողոսյանի սպանության գործով մեկ անձ է կալանավորվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից.

«1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 334-րդ հոդվածի 1-ին մասով, երկու անձի նկատմամբ՝ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով»:

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 20-ամյա և 22-ամյա եղբայրներն ու նրանց հորաքրոջ 20-ամյա որդին անձնական հարցերի շուրջ վիճաբանել են համաքաղաքացի 17-ամյա երիտասարդի հետ՝ դանակահարելով և սպանելով վերջինին։ Վեճի պատճառը եղել է 17-ամյա երիտասարդի կողմից 20-ամյա երիտասարդի կնոջը երկար նայելը:

Տեսանյութը կարող եք դիտել մեր 
թելեգրամյան ալիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել