
Tert.am-ը գրում է.
Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ կամուսնանա զուգընկերուհու՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ միայն այն ժամանակ, երբ գա ճիշտ ժամանակը, և նրանց կյանքում ամեն ինչ լինի իր տեղում, գրում է Daily Mail-ը:
40-ամյա մարզիկը 2016 թվականից հարաբերությունների մեջ է 31-ամյա իսպանուհու հետ, նրանք ունեն 2 համատեղ դուստր՝ 7-ամյա Ալանան և 2-ամյա Բելլան: Բացի այդ, Ռոդրիգեսը Ռոնալդուի մյուս 3 երեխաների խորթ մայրն է։ Զույգը երբեք հրապարակավ չի հաստատել՝ իրենք նշանադրվել են, թե ոչ, սակայն զույգի ընկերները մշտապես հետաքրքրվում են, թե վերջապես երբ են նրանք ամուսնանալու։
Netflix-ով հեռարձակվող I Am Georgina իրապատում շոուի ժամանակ մոդելը պատմել է, թե ինչպես են ընկերներն անընդհատ հարցնում, թե երբ է հարսանիքը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: