
Tert.am-ը գրում է․
Կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Բեդրոս Կիրկորովը, նա 92 տարեկան էր. մահվան պատճառը սրտի կանգն է:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, տեղեկությունը հայտնել է որդին՝ երգիչ Ֆիլիպ Կիրկորովը:
Վերջին շրջանում Բեդրոս Կիրկորովը բազմիցս հոսպիտալացվել էր առողջական խնդիրների պատճառով:
Բուլղարահայ երգիչն ավելի վաղ պատմել էր, որ Կիրկորովներն էթնիկ հայեր են, որոնք, Հայոց ցեղասպանությունից փախչելով, սփռվել են աշխարհով մեկ: Նրանցից որոշ ընտանիքներ, ինչպես Բեդրոս Կիրկորովի ընտանիքը, հայտնվել են Բուլղարիայում, որոշները՝ Ռումինիայում և Ֆրանսիայում:
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2025/03/18/kirkorov/4225551
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել